Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
05.06.2015 | 00:56

...թե պառլամենտ եկած ՀԷՑ-ի տնօրեն պարոն Բիբինի «вызывающий» պահվածքն ահավոր նյարդայնացրել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին, որոնք գազի ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները դրել «բարձի տակ», սպասում են` տեսնեն, թե Ռուսաստանն ինչ քաղաքականություն է որդեգրում Ադրբեջանի հետ հարաբերություններում` Ղարաբաղի հարցով, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների խնդրում. արդյո՞ք երեսից մի բան է ասում, տակից ցցեր խրում իրենց թափանիվի մեջ, որպեսզի իրենք հանկարծ ու կրկին չանցնեն Մելիք-Ադամյանով։ Եթե` այո, ապա կպայթեցվեն այն «ականները», որոնք արդեն իսկ դրված են գազի հանձնաժողովի զեկույցի տակ, անհրաժեշտության դեպքում` նաև էլեկտրաէներգիայի` ԲԷՑ-երի աշխատանքի: Ընդ որում, դա չեն անի հենց իրենք, դա կանեն «այլք», այդ թվում` կոալիցիոն ապագա գործընկեր ՀՅԴ-ն, որն անողոք կերպով քամուն կտա ռուսական ընկերությունների բմբուլները, եթե Բիբինը շարունակի իրեն այդպես պահել, և Ռուսաստանը ոտքը չդնի արգելակին` սահմանադրական և մնացած հարցերում:

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ